Thursday, 06 10 2022
15:10
Կատարի էմիրն ընդհատել է այցը Չեխիա և վաղաժամկետ լքել Պրահան
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր
14:50
Դրեզդենում 3,3 հազար մարդու տարհանում է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով
Հոկտեմբերի 5-ին կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից
14:30
Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Այո՛, իմ կինն այդ ընկերությունում ունի բաժնեմաս, օրենքով դա արգելված չէ․Անդրեասյան
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գարեգին Խաչատրյանը
Ընտրվելու դեպքում որոշումներս ձեր հետ չեմ ճշտելու․ Անդրեասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:40
Պրահայում մեկնարկել է Ալիև-Միշել հանդիպումը
Դեղերի գովազդը կթույլատրվի գովազդային վահանակների վրա
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա
7 մարզերի համայնքների բարեկարգման աշխատանքների համար՝ 500 մլն․ դրամ
13:23
Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ու Լուգանսկի ուղղությամբ
ԱԺ-ն այսօր ԲԴԽ նոր անդամներ կընտրի․Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
Ձեր հակասություննե՞րն են ավելի կարևոր, թե՞ այս պետության լինել – չլինելը
Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը
Պարոն վարչապետ, վեր կաց գնա ինքդ տես՝ դիրքերում խնդիր կա՞, թե՞ ոչ
12:42
15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, սա հնարավորություն է իմ երազանքին մոտենալու
Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը
Լուրերի օրվա թողարկում 12:30
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք
Ի՞նչ հետազոտություններ են անցնում վիրավոր զինծառայողները․ պարզաբանում է նախարարը
12:23
Իրանը հերքում է ռազմական դրոնների մատակարարումը Ռուսաստանին
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
12:10
Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար
Արցախի կենսական հրամայականը

Օպերացիան կոչվում էր «????»

20-րդ դարի վերջին` 1999թ.հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետևում իրական կազմակերպիչներ չկային, և որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երևույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան ևն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը և հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական և օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաև վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում և այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարևոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

Ստորև կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաև «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջև` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաև անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:
Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արևմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» և փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:

Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արևմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաև. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից և այն կեղտից, որի մեջ դրանք մինչև ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:

Որ ռուսական հատուկ ծառայությունները նաև ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսևորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չար» լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:

Օպերացիան կոչվում էր

«Շտորմ 333»

1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը և Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության և համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ և հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում ևս ԽՍՀՄ-ի և հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջև կնքված Բարեկամության և համագործակցության պայմանագրի հիման վրա»:

Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության և Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել:

Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:

Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով և տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:

ԽՍՀՄ սահմանի վրա ևս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը և աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային և հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) և ՊԱԿ-ին (КГБ):

1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով և տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թևակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել: Նախագահական պալատի գրավման ընդհանուր տևողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի և կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաև այն փաստը, որ սպանվածների թվում էին նաև (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի և այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):

Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին և պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության և ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջև և մահապատժի ենթարկվել»:

Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

Սարո Սարոյան, 2010թ․ հոկտեմբերի 27

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում