Twitter-ի նախկին աշխատակիցը Techcrunch պարբերականին պատմել է՝ ինչու է ինքն արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միկրոբլոգը: Այս մասին գրում է Life-ը:
Դեպքի մեղավորը Twitter-ի աջակցության աշխատակից գերմանացի Բախտիյար Դայսաքն է: Նա պատմել է, որ աշխատանքից գնալուց մի քանի րոպե առաջ որոշել է ապահովագրել Թրամփի էջը: Նրա խոսքով՝ ինքը չի կարծել, որ Թրամփի միկրոբլոգը կարգելափակվի, քանի որ «այդպիսի մարդկանց էջերը պետք է պաշտպանված լինեն վերահսկողությունից»: Դրանից հետո Բախտիյարը փակել է նոութբուքը և տուն է գնացել:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի միկրոբլոգը նոյեմբերի 3-ին անջատվել էր մի քանի րոպեով: Ավելի ուշ Twitter-ը հայտարարել է, որ գտել է մեղավորին՝ նա աջակցության աշխատակից է եղել, ով ընկերությունում վերջին օրն է աշխատել:










































