Արքայազն Հարրիի սիրելին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը բրիտանական արմատներ ունի, հայտնում է MyHeritage.com-ը։ Նրա հեռավոր հարազատներն են եղել Ուիլյամ Շեքսպիրն ու Ուինսթոն Չերչիլը։
Մեծն դրամատուրգի հետ Մարքլը կապված է հայրական գծով։ Նրանց ընդհանուր հարազատներն են եղել Ջոն Ուայթսբորը, ով ծնվել է 1369 թվականին, և նրա կինը՝ Ջոան Վիլսբորոն։
Իսկ Ուինսթոն Չերչիլը Մեգանի համար հանդիսանում է 5-րդ սերնդի զարմիկ։ Նրանք կապված են Զախարի Հաուի միջոցով, ով ծնվել է 1640 թվականին Էսսեքս կոմսությունում։
«Մենք վստահ չենք՝ գիտի՞ արդյոք միսս Մարքլը նման առաջադեմ բրիտանացիների հետ իր կապերի մասին, սակայն, ինչպես երևում է, նրան մշտապես վիճակված է եղել բրիտանուհի լինել»,-նշում է MyHeritage.com-ը։








































