Եվրապատգամավորների մեծ մասը, ովքեր ընդգրկված են արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկ հարցերով կոմիտեում, աջակցում են ԵՄ օրենսդրական փոփոխություններին, որոնք բարդացնում են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը։ «Հյուսիսային հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման դեմ վաղուց հանդես է գալիս մասնավորապես Լեհաստանը, որը բարձաձայնում է ԵՄ էներգետիկ անվտանգության սպառալիքների մասին։
Երեքշաբթի խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ կայացել է այսպես կոչված գազային հրահանգի փոփոխման առաջին քննարկումը։ Խոսքը դրույթների հստակեցման մասին է, որպեսզի դրանք կիրառվեն բոլոր գազատարների համար, այդ թվում ներկրումային, ներառյալ ծովայինները։ ԵՄ օրենսդրության կիրառումը «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ կբարդացնի այդ նախագծի իրագործումը։ Այս մասին հայտնում է Polradio-ն։
Քրիստոնեա-դեմոկրատները, պահպանողականները, լիբերալներն ու «կանաչները» խոստացել են աջակել գազային հրահանգում փոփոխություններին, որոնք նախապատրաստվել են Եվրահանձնաժողովի կողմից։
Դրանց վճռականորեն դեմ են հանդես եկել միայն կոմունիստները, սոցիալ-դեմոկրատների կարծիքն այս հարցում կիսվել է։









































