Օքսֆորդի համալսարանն առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի՝ մարման 100 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Այդպիսով՝ բուհն արձագանքում է Մեծ Բրիտանիայում բարձրագույն կրթության մեջ ներդրումներում ֆինանսական շուկների աճող դերին։
Բարձր վարկանիշով համալսարաններից մեկը վարձել է JP Morgan-ին՝ այս շաբաթ Լոնդոնում և Էդինբուրգում ներդրողների հանդիպումներ կազմակերպելու համար։ Պարտատոմսերի դիմաց ծրագրվում է ստանալ առնվազն 250 մլն ֆունտ։







































