Երգչուհի Քեթի Փերին ամերիկյան Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքում իր համերգի ժամանակ պատահաբար երկրպագուհու ձեռքից գցել է հեռախոսը: Կատարվածի տեսանյութը հրապարակված է ViralHog-ի YouTube-ալիքում:
Դեպքը տեղի է ունեցել Roar երգի կատարման ժամանակ:

Երգչուհու ելույթի ժամանակ բեմ են ընկել հսկայական փուչիկներ, որոնք պարողները դահլիճ են նետել: Քեթին նույնպես մի քանի փուչիկ նետել է հանդիսատեսի կողմը: Դրանցից մեկը երգչուհու հարվածից հետո դիպել է երկրպագուհու հեռախոսին, ով այդ պահին նկարահանելիս է եղել Փերիի ելույթը: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հեռախոսն ընկել է աղջկա ձեռքից:







































