Monday, 06 07 2026
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը

Սերժ Սարգսյանի արևմտամետ լինելը փուչիկ է, ամեն ինչ ՌԴ-ի վերահսկողության ներքո է. Դավիթ Սանասարյան

«Հանուն Հայաստան  պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ողջունելի է, բայց պատմական իրադարձություն չէ, այն պետք չէ գերարժևորել։  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ եթե իշխանությունները կատարեն համաձայնագրի ամբողջական  դրույթները, դա կհանգեցնի  իշխանափոխության, այսինքն՝ իրենց փոփոխությանը, ինչին  իշխանությունները  չեն  գնա. որոշ  դրույթներ  կյանքի կոչվեն,  հիմնաքարայինները՝  ոչ։

«Ի սկբանե իշխանությունները իրենց քարոզչամեքենայով շատ մեծ նշանակություն տվեցին համաձայնագրին՝ «կարող է չստորագրեն», «ամեն ինչ անում ենք», հետո վերջին օրով դիվանագիտական հաղթանակ ներկայացրին։ Տպավորություն էր, որ Եվրոպան կռիվ էր տալիս, որ իրենք չստորագրեն, ու իրենք ստորագրեցին, կամ էլ ՌԴ-ից լուրջ խոչընդոտ ունեին։ Ըստ էության ՌԴ-ի լուրջ խոչընդոտը մենք տեսել ենք 2013-ին։

Ես այն կարծիքին եմ, որ համաձայնագրին մեծ նշանակություն տալը, ինչպես որ անում են իշխանությունները և պրոռուսական քաղաքական ուժերը, մի նպատակ ունի՝ փուչիկի էֆեկտ ստեղծել, որ բոլորը մտածեն, թե վաղը հեսա զարթնելու ենք եվրոպական  մի մայրաքաղաքում  կամ ինչ-որ եվրոպական գյուղում,  ու տեսնեն, որ չի եղել, ու ասեն՝ էս էլ մի բան չէր։ Այնպիսի տպավորություն են ստեղծել հանրության մոտ, թե 5 պակաս է մնացել, որ ԵՄ անդամ դառնանք, ինչը իրականում այդպես չէ։ Իրականում մեր երկիրը խաղում է ռուսական խաղի կանոններով»։

Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո  առաջինը  պիտի քաղբանտարկյալներին ազատ արձակեն։

Ըստ նրա՝ միայն այն, որ Սերժ Սարգսյանը  ստորագրելուց առաջ գնաց զեկուցեց  ՌԴ իր վերադասին, Լավրովն էլ  այստեղ եկավ, խոսում է այն մասին, որ ամեն ինչ  ՌԴ-ի վերահսկողության ներքո է։

«Ցավով եմ սա ասում, էս կարգի  հաշվետվողականություն  գոնե անկախ  հռչակված պետության ղեկավարության կողմի՞ց։ Տեսեք՝ ինչ է ասում   Սերժ Սարգսյանը «Ազատության» հետ հարցազրույցում՝ «այսքան ժամանակ որևիցե կշտամբանք չի եղել ՌԴ-ի ղեկավարության, հատկապես Վլադիմիր Պուտինի կողմից». սա ի՞նչ մտածելակերպ է, ի՞նչ հոգեբանություն է, լավ ա չի ասում՝ չեն ծեծել, չեն ապտակել ինձ։ Պուտինը իր և Լավրովի գործողություններով ցույց տվեց, որ «դրության  տերը ես եմ»»։

Նա ընդգծեց, որ որքան էլ փորձեն Սերժ Սարգսյանին արևմտամետ ներկայացնել, չի հաջողելու։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում