Քիչ առաջ հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ուոտֆորդի» հետ մրցավեճում:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտացուցակում չի ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս ընդհանրապես չի մեկնել մրցավայր:
Հայտացուցակում չէ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
«Ուոտֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է վաղը կեսգիշերին:







































