Եգիպտոսի Սինայի թերակղզում մզկիթի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 305 մարդու: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ զոհերից 27-ը երեխաներ են:
Ավելի վաղ հաղորդվում էր ահաբեկչության 235 զոհի մասին:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզու հյուսիսում գրոհայինները գրոհել են մզկիթը: Հարձակվողները մոտեցել են մզկիթի շենքին չորս մեքենաներով, նետել են պայթուցիկներ և սկսել կրակել ներսում եղած մարդկանց, իսկ հետո ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին տուժածներին:









































