Չինաստանում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում աշխատող գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ «կովի կատաղության» սպիտակուցները կարող են մարդու մաշկի վրա գոյություն ունենալ: Այս մասին հայտնում է sundaynews.info-ն:
Մասնագետները փորձ են կատարել, որի ընթացքում այդ հիվանդությունից մահացած մարդկանց մաշկից նմուշներ են վերցրել: Մասնագետներն անոմալ սպիտակուցներ են հայտնաբերել: Ինֆեկցիոն գործակալներն ավելի քիչ են եղել, քան եղջերաթաղանթի հյուսվածքներում կամ վարարկված ուղեղի բջիջներում: Սակայն նույնիսկ այդ քանակությունը բավարար է եղել, որպեսզի կրծողները, որոնց վրա կատարվել է փորձը, հիվանդանային կատաղությամբ:
Այս բացահայտման շնորհիվ՝ բժիշկները պետք է փոխեն մոտեցումը փոխպատվաստման վիրահատությունների հարցում:








































