Բրազիլիայում դուստրը մորը բողոքել է, որ իրենց լվացքի մեքենան լվացքի ժամանակ սարսափելի ձայն է հանում: Շուտով պարզվել է, որ մեքենայի թմբուկի շուրջը 2-մետրանոց օձ է փաթաթված եղել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Կանանց օգնության են հասել հարևանները, ովքեր 8-կիլոգրամանոց հսկայական օձին դժվարությամբ դուրս են բերել լվացքի մեքենայի միջից:
Հայտնի է, որ Բրազիլիայում Սան Պաուլուի ափերի մոտ գտնվում է Օձերի կղզին, որտեղ ռեկորդային թվով թունավոր օձեր են ապրում (1-5 հատ) մեկ քառակուսի մետրի հաշվով:










































