ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ մի քանի օր շարունակ դասադուլ հայտարարած ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու հարցին:
«Մենք քննարկել ենք ուսանողների հետ և թե ես, թե ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանն ընդունել ենք ուսանողների առաջարկությունը և հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցկացնել խորհրդարանական լսումներ հենց ԱԺ դահլիճում»,- ասաց նա:









































