Ալյասկայում Արտակարգ իրավիճակների պլանավորման հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ջերեմի Զիդեքը տեղի բնակիչներին կոչ է արել ջուր, լապտերներ և հակաճառագայթային դեղամիջոցներ պահեստավորել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածի դեպքի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Այն, ինչ մենք խորհուրդ ենք տալիս մարդկանց, նույնն է, ինչ նրանք կանեին ցանկացած այլ աղետի պատրաստվելիս»,- ասել է նա:
Զիդեքը նաև նշել է, որ միջուկային հարվածների ժամանակ կարող է ժամանակ չլինել տարհանման համար, ուստի «լավագույն խորհուրդը թաքնվելը և հարձակման վերջին սպասելն է»:









































