«Այս բյուջեի ուղերձը անիրատեսական է»,- ԱԺ-ում 2018թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ այս բյուջեի քաղաքական ուղերձն այն է, որ առաջիկա տարիներին ունենալու ենք անգրագետ և հիվանդ սերունդ:
«Չի կարելի մարդուն ասել՝ այսօր վատ ապրի, վաղը վատ ապրի, հետո մի բան կանենք»,- ընդգծեց պատգամավորը՝ հիշելով Կոմս Մոնտե Քրիստոյի խոսքերը՝ «Սպասել և հուսալ». «Բայց էս ժողովուրդը ո՛չ սպասելու տեղ ունի, ո՛չ հուսալու, թունելի վերջում լույս չի տեսնում ժողովուրդը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































