Galaxy S9 և S9+ սմարթֆոնների փորձարկման արդյունքները հայտնվել են Geekbench բենչմարկում SM-G960 և SM-G965 համարների ներքո, հայտնում է Phone Arena պարբերականը: Մոդելների տեխնիկական նկարագրության համաձայն՝ ֆլագմանները կունենան նոր սերնդի Exynos 9810 պրոցեսոր, որը կփոխարինի Exynos 8895-ին: S9-ը կունենա 4 Գբ օպերատիվ հիշողություն և կաշխատի նորագույն Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով:
Շշուկների համաձայն՝ Galaxy S9-ը և S9+-ը կթողարկվեն 2018 թ. հունվարին:









































