Ազգային ժողովի 2-րդ գումարման 6-րդ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ բոլոր խմբակցություններին ստորագրություններով դիմել են տարբեր տոնավաճառների մեր հայրենակիցները՝ պահանջելով լուծում տալ բոլոր խնդիրներին:
Նրա խոսքով՝ կյանքը ցույց է տալիս, որ կյանքը, օրենքները և պրակտիկան տարբեր բաներ են. «Պետք է դադարեցնել տոնավաճառներում մարդկանց խուզարկումը, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները: Մենք կարծում ենք, որ իրավունք չունեն օրենքին հակասող խուզարկություն և վարչարարություն իրականացնելու»:
Միքայել Մելքումյանը նշեց, որ մի քանի տասնյակ միլիոն դրամ ավելի հարկերը չպետք է հակադրել սոցիալական խնդիրներին. «Մենք տեղերը ցույց ենք տալիս. առաջին մեծ տեղը, որ պետք է գնա հարկային ծառայությունը նայի, գազամատակարարման և գազաբաշխման համակարգն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































