Friday, 03 07 2026
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Հայաստանի «վրացական երազանքը»

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտարարել է երկրի կառավարության կազմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին: Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ լուծարվում են չորս նախարարություններ: Կվիրիկաշվիլին այսօր լրագրողներին տեղեկացրել է նաև կառավարության կազմում իրականացված կադրային փոխատեղումների մասին: Պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին: Այսուհետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կղեկավարի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիան: Նա այդ պաշտոնը կհամատեղի փոխվարչապետի պարտականությունների կատարման հետ:

Ուշագրավ է, որ Վրաստանի կառավարության կադրային փոփոխությունները հաջորդեցին տեղական ընտրություններին և սա չնայած այն հանգամանքին, որ դրանցում կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան ջախջախիչ հաղթանակ էր տարել` ոչ մի քաղաքում չզիջելով ընդդիմությանը: Գուցե տեղական ընտրություններն ուղղակի ազդեցություն չունեն Վրաստանի կառավարությունում այսօր տեղի ունեցած արմատական փոփոխությունների վրա, այնուամենայնիվ` արդեն այն հանգամանքը, որ ռեֆորմը հաջորդել է մունիցիպալ ընտրություններին` հուշում է, որ հարևան երկրում քաղաքական համակարգը կենդանի օրգանիզմ է ու արձագանքում է հասարակությունից եկող ազդակներին` պատասխանատվության և հաշվետվողականության շրջանակներում:

Տրամագծորեն այլ իրավիճակ է Հայաստանում, որտեղ տեղական ընտրություններն իջեցված են թաղային խուժանի հաշիվներ մաքրելու մակարդակին: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ նույնիսկ խորհրդարանական ընտրություններն որևէ կադրային փոփոխություն չառաջացրեցին Հայաստանի կառավարության կազմում, նույն կերպ անփոփոխ մնաց Երևանի քաղաքային իշխանության անհատական կազմը Երևանի ավագանու ընտրություններից հետո: Եթե նույնիսկ ՀՀԿ-ն դրանցում ջախջախիչ հաղթանակ է տարել, միևնույն է, անցած չորս-հինգ տարում հասարակության առաջնահերթություններն են փոխվել, որոնք չեն կարող խմբագրումներ չառաջացնել կառավարության քաղաքականության մեջ` իրենց հետ բերելով կադրային անխուսափելի փոփոխություններ: Եթե դրանք Հայաստանում տեղի չեն ունեցել, ուրեմն` ընտրությունները մեզանում իմիտացիա են կամ տոտալ կեղծվում են, երկու դեպքում էլ իշխանությունները թքած ունեն հասարակության և նրա կարծիքի վրա:

Հայաստանի իշխանությունները, հատկապես Կարեն Կարապետյանը, վրացիներից սովորելու այլ բան էլ ունի, որովհետև Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր ցույց է տվել, թե ինչպես են իրականացնում օպտիմալացումը` թիրախավորելով առաջին հերթին կառավարության ավելորդ ֆունկցիաներն ու նախարարական չորս պաշտոն: Իսկ Կարեն Կարապետյանի օպտիմալացումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կառավարության գործունեության արդյունավետությանը խանգարում են մանկավարժներն ու բժիշկները:

Վրացական այսօրվա իրադարձություններն ուսանելի են նաև կոնկրետ նախարարների անհատական պատասխանատվության ամրագրման տեսանկյունից, որը շատ կարևոր բաղադրիչ է խորհրդարանական մոդելով պայմանավորված թիմային պատասխանատվության համակարգում: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև կառավարության ձևավորված կուսակցության կամ կոալիցիայի թիմային պատասխանատվությունը չպետք է լղոզի կաբինետի առանձին անդամի անհատական պատասխանատվությունը: Օրինակ` Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մգեբրիշվիլին պաշտոնանկ արվեց, որովհետև Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի խորհրդավոր առևանգումն ու հայտնվելն Ադրբեջանում հանգեցրեցին նրան, որ նա կորցրեց հանրային վստահությունը: Հայաստանում չկա որևէ իրադարձություն, որը հանգեցնի նախարարի հրաժարականի, եթե նա շարունակում է վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը: Ասվածի լավագույն ապացույցը Խոսրովի անտառի հրդեհն էր, որի հետևանքով բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններից որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չկանչվեց, էլ չենք խոսում նախարարների մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում կառավարման որակն ու հասարակության կարծիքը որևէ դեր չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում