Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել ժամանցային միջոցառումների վերակազմակերպման մասին օրենքին։ Այդ օրենքի կետերից մեկում ասվում է կենդանիների մասնակցությամբ կրկեսներից աստիճանաբար հրաժարվելու մասին, հայտնում է La Repubblica-ն։
«Մենք ողջունում ենք օրենքի ընդունումը, ինչը հանդիսանում է առաջընթացի կարևոր քայլ կենդանիների պաշտպանության գործում»,-ասվում է Վիվիսեկցիայի (կենդանահատման) հակառակորդների իտալական լիգայի հայտարարությունում։
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է կառավարական հրաման։ Ըստ ամենայնի, դրա ստորագրումը կհետաձգեն մինչ գարուն՝ նախարարների նոր կաբինետի հավաքվելը։
Համաձայն հարցումների՝ իտալացիների 71 տոկոսն աջակցում է կենդանիների մասնակցությամբ կրկեսների արգելքին։








































