Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Բեյրութում իմ ընկերները ինձ ասում էին՝ Հայաստանում մաֆիա կա

Այս տարի Մեծ հայրենադարձության 70-ամյակն է և հարց է ծագում, թե ինչու չի նշվում այդ տարեդարձը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

Նրա խոսքերով՝ հայրենադարձությունը սկսվել է 1928 թվականից մինչև 1964 թվականը. «Վերջինը եղել է Սիրիայի Քամիշլիի շրջանից, հատկապես քրդախոս հայերից։ Ինչո՞ւ չի նշվում այդ տարեդարձը, որովհետև դա շատ մեծ շարժում էր։ Մեծ հայրենադարձությանը 120-130 հազար մարդ է եկել Հայաստան։ Դրան պետք է գումարենք նաև Վրաստանի որոշ շրջաններից, Ռուսաստանից, Ղարաբաղից և այլ վայրերից շարունակական, ինքնաբուխ ներգաղթի շարժումը։ Արժեր, որ մենք ևս մեկ անգամ գիտականորեն քննեինք այդ շարժումը, նաև հանդիսություններով։ Պետք է ուսումնասիրել այդ շարժման թերի կողմերը, նպատակները, ինչու Մոսկվան թույլ տվեց մեծ հայրենադարձությունը և այլն»,- ասաց Ավետիքյանը։

Նա ընդգծեց, որ սա ավելի լրջություն կտար և կարևոր մեսիջներ կտար մեր հանրությանը։

Անդրադառնալով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը, որ իրենք հայրենադարձության ուղղությամբ քայլեր են մշակում, Հակոբ Ավետիքյանն ասաց. «Իմ տեղեկություններով՝ Սփյուռքի նախարարության «Վերադարձ Հայաստան» նախագիծը արդեն վերջացրել են և պետք է ներկայացնեն հանրությանը։ Սփյուռքի նախարարությունը 8 տարի գոյություն ունի․ շատ չի՞ այդ նախագիծը պատրաստելու համար։ Մյուս կողմից կա մի լավ երևույթ, որն անկախ Սփյուռքի նախարարությունից է կատարվում։ Մի քանի երիտասարդներ արդեն որքան ժամանակ, առանց թմբուկի ու շչակների, վերադարձի ծրագիր են իրականացնում, արդեն որոշակի կապեր են ստեղծել, կարողանում են շարժում ստեղծել։ Նպատակն է երիտասարդ մասնագետների ներգրավել Հայաստան, բերել Հայաստան, թեկուզ այստեղ մշտապես չապրեն։ Դա լավ օրինակ է հետևելու, և կարող է դրանից երկիրը օգուտ ստանալ և՛ ազգային, և՛ տնտեսական, և՛ մտքի կուտակման իմաստներով»։

Իսկ թե ինչու չեն նշում Մեծ հայրենադարձության 70-ամյակը, Ավետիքյանն իր բացատրությունն ունի. «Որովհետև եթե նշեն, հասարակությունը կասի՝ այսքան արտագաղթ է տեղի ունենում, իսկ դուք հայրենադարձության մասի՞ն եք խոսում։ Սա ամոթալի կլիներ իշխանությունների համար»։

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում