Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նշեց. «Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման և տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը»,-ասաց նա:







































