ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գնացել Գործարար խորհրդատվական խորհրդի անդամների հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ կարող էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ը միջոցառման մասնակից է, երկիրը ներկայացնում է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
Հանդիպման բոլոր մասնակիցները զբաղեցրել են իրենց տեղերը: ԱՄՆ նախագահի համար նախատեսված աթոռը որոշ ժամանակ դատարկ է մնացել, հետո այն Լայթհայզերն է զբաղեցրել:







































