ԱՄՆ Ջորջ Մարշալի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնը ներկայացրել է ամերիկյան SLS (Space Launch System) գերծանր հրթիռի մեկնարկի անիմացիան: Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը:
Կրիչի առաջին արձակումը նախատեսված է 2019 թ.: Հրթիռը նախատեսված է Orion կառավարվող նավի դուրսբերման համար, այդ թվում՝ դեպի Լուսին և Մարս առաքելությունների համար:
Նշվում է, որ հրթիռի բարձրությունը 102 մ է:









































