Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Դասադուլավոր ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ: ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեմ է տարկետման վերացմանը, նրա խոսքով, ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել. «Ուսանողներին ուղարկելու փոխարեն, թող էսքան ոստիկաններ կան, իրենց ուղարկեն»:





































