Նոր Զելանդիայում ավտոմեքենայի անիվների տակ սատկել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնի կատուն։ Փադլզ անունով կատուն, որին անվանել են պետության «առաջին կատու», տեղի բնակիչների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելել։
Twitter-ում նրա օգտահաշվին բազմաթիվ մարդիկ են բաժանորդագրված։
«Ովքեր երբևէ սիրելի կենդանի են կորցրել, կհասկանան, թե որքան տխուր ենք։ Փադլզին շատ էին սիրում, և ոչ միայն մենք»,-գրել է կառավարության ղեկավարը։








































