ՀՀ կառավարությունը կքննարկի Արմեն Կարապետյանին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատա¬կազ¬մի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:
Արմեն Կարապետյանը 2014-2016 թվականները զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ընթացիկ տարվա օգոստոսից նա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը ղեկավարում է որպես պաշտոնակատար:









































