Blizzard-ը BlizzCon 2017 ցուցահանդեսում լայնածավալ դիորամա է ներկայացրել: Այն նվիրված է Ալյանսի և Օրդայի մարտին: Վերարտադրությունը պատկերում է World of Warcraft: Battle for Azeroth կինեմատոգրաֆիստական թրեյլերում ներկայացված պայքարը, հայտնում է Life-ը:
Հեղինակները վերստեղծել են տեսարանը՝ ավելի քան 10 000 փոքր կերպար օգտագործելով: Մարտի մասնակիցների թվում կարելի է խմբակցությունների ղեկավարների գտնել:

Կերպարները տպագրվել են 3D-տպիչով: Դեկորացիաներն ավելի քան 120 քմ են զբաղեցրել:
Դա Blizzard-ին հնարավորություն է տվել հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:







































