Forbes-ն անվանել է ամենաեկամտաբեր սուպերհերոսական ֆիլմը։ Վարկանիշի առաջատարը «Հրաշք կինն» է՝ նվիրված DC Comics-ի հերոսուհուն։

Ֆիլմում գլխավոր դերով հանդես է եկել իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտը։ Ֆիլմի վարձույթը դրա ստեղծողներին բերել է մոտ 821,74 մլն դոլար, մինչդեռ «Սարդ-մարդը» համաշխարհային կինովարձույթում հավաքել է 821,7 մլն դոլար։

«Հրաշք կինը» էկրան է բարձրացել 2017 թվականի մայիսին։ Ֆիլմի ռեժիսորը Փեթի Ջենկինսն է։










































