Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարված և ներկայում կատարվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել արդարադատության ոլորտի առաջնահերթություններին ու Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական նոր ծրագրին:
Դեսպան Իոս Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:









































