Մինչդեռ «Մեծ պայթյունի տեսության» աստղերը համարվում են հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանները, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը նոր ռեկորդներ է սահմանում։

Հայտնի է դարձել, որ նրանք կնքել են հեռուստատեսության պատմության մեջ ամենաշահավետ գործարքը՝ ստանալով E! հեռուստաալիքից 150 մլն դոլար «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հաջորդ եթերաշրջանների համար։

Քրիս Ջենների և նրա երեխաների կյանքի մասին շոուն եթերում է 2007 թվականից, և այդ ժամանակվանից այն իսկական աստղեր է դարձրել Քիմին, Քորթնիին, Քլոեին, Քենդալին ու Քայլիին։ Նրանք պայմանագիր են կնքել ևս 5 եթերաշրջանի համար, որոնցից յուրաքանչյուրի համար կստանան 30 մլն դոլար։ Նրանք կշարունակեն երկրպագուներին ուրախացնել առնվազն մինչև 2022 թվականը։







































