Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելն Անթալյայում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ը:
«Մենք հանդիպել ենք ոչ պաշտոնական մթնոլորտում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ բարդ թեմաներ, նաև երկու կողմերի սպասելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































