Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Հանքային ջուր արտադրող ընկերություններից մեկը մյուսին մեղադրում է իր ապրանքային նշանը նմանակելու մեջ. ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի հարցը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննության կառնի «Դիլիջան» հանքային ջրի գործարանի ապրանքային նշանը մեկ այլ ընկերության կողմից նմանակելու դեպքը։ Հարցը բարձրացվեց Իջևանում ՏՄՊՊՀ-ի նախագահի և հանձնաժողովականների այցի ընթացքում, որը միտված էր տավուշցի գործարարների՝ մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներին ծանոթանալուն։ «Դիլիջան» հանքային ջրի գործարանի տնօրեն Վլադիմիր Դանիելյանը ներկաներին ցույց տվեց իրենց հանքային ջուրը դրա կողքին «Դիլիջան Ֆրոլովա» ընկերության նույնատիպ արտադրանքը՝ նշելով, որ մրցակիցը նմանակել է իրենց ապրանքային նշանը։ «Խնդրում եմ փորձանմուշների հիման վրա տեսեք, որ մեր ապրանքային նշանն են նմանակել։ Արդյո՞ք սա ընդունելի մրցակցություն է»,-հարցրեց նա։ Հանձնաժողովականների հարցին, թե, արդյոք, բողոքը ներկայացնող ընկերության ապրանքային նշանը գրանցված ու պաշտպանված է Մտավոր սեփականության գործակալությունում, տնօրենը դրական պատասխան տվեց։

«Արդեն գրանցված ապրանքային նշանի նմանությամբ մեկ այլ ապրանքային նշանն օգտագործելն անբարեխիղճ մրցակցություն է և օրենքով թույլատրված չէ։ Կխնդրենք Ձեզ օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը մեզ ներկայացնել, մենք էլ գործին ընթացք կտանք ու լուծումներ կգտնենք»,-ասաց հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ հավաստեց, որ նման հարցերը գտնվում են հանձնաժողովի իրավասության ներքո։ Նրա խոսքով՝ իրենք տարեկան տասնյակ նման դեպքեր են ուսումնասիրում։ «Մեր հիմնական ուղղություններից մեկն է անբարեխիղճ մրցակցային դրսևորումների դեմ պայքարը, երբ տնտեսվարողները նմանակում են ապրանքային նշաններ ու այդ ճանապարհով շփոթություն ու մոլորություն առաջացնում սպառողների շրջանում։ Այս դեպքում առերևույթ անբարեխիղճ մրցակցության դրսևորման երևույթ է առկա, ու մենք անպայման այս գործը կուսումնասիրենք ու որոշում կկայացնենք»,-վստահեցրեց ՏՄՊՊՀ նախագահը։

Հանձնաժողովը կհավաքագրի համապատասխան փաստաթղթերը, կլսի նաև մյուս կողմի պարզաբանումները և ապա որոշում կկայացնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում