Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային Դիմադրության Ճակատը, որ կոչվելու է «Հանուն Հայաստան պետության ճակատ», այսօր հրապարակել է իր Հռչակագիրը: Ասուլիսին հրավիրված բանախոսները նշեցին, որ նպատակը իրականացնելու համար պետք է ստեղծվի զանգվածային ճակատ, կլինեն նաև մարզային այցեր: Ակտիվ ջանքեր են պետք:
«Մարզերում պետք է ստեղծվեն մեր բջիջները, որոշակի քայլեր պետք է արվեն ժողովրդին համախմբելու համար»,-նշեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ ճակատին միացել են նաև հայտնի փաստաբաններ ու իրավապաշտպաններ, քաղաքագետներ և հայտնի գործիչներ Սփյուռքից:









































