«Այս նախագիծը միայն հակահայկականության վտանգ չէ, որ ունի, այլ նաև հակաարևմտյան դրսևորումներ ունի»,- ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացմանը վերաբերող քննարկմանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի վերաբերմունքը այս նախագծի նկատմամբ վերին աստիճանի զուսպ է եղել, քանզի «այս նախագիծը կարող է պրոբլեմներ հարուցել անգամ Եվրամիության և Արևմուտքի քաղաքականության առումներով, որովհետև, այո, նախագիծը քաղաքական է»:
«Իհարկե, Ռուսաստանը չի կարող խնդիր ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարս հատվածի հետ, քան այն, որ սա դառնալու է Չինաստան-Ղազախստան, այսինքն՝ Կասպից ծովով անցնող այդ հատվածի խնդիրն է, և դրա համար որոշել են, այսպես ասած, ռիսկերի կառավարում անել, իսկ դրա լավագույն օրինակը չկարգավորված հակամարտություններն են և վեճերը՝ Կասպից ծովի ավազան, Ղարաբաղյան խնդիր»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ զուսպ արտահայտվող լավատեսությունների տակ կա թեժ մրցակցություն, և խաղը բավականին բարդ է լինելու:









































