Տոկիոյում Piala Inc մարկետինգային ընկերությունը հավելյալ արձակուրդ է տրամադրում չծխող աշխատողներին, քանի որ նրանք չեն օգտագործում աշխատանքային օրվա 15 րոպեանոց ընդմիջումները։ Ընկերության ղեկավարությունը հույս ունի, որ դա կհրահրի ծխողներին հրաժարվելու վնասակար սովորությունից։
Աշխատանքային ժամանակի անարդար բաշխման մասին առաջին անգամ ընկերության տնօրենին հայտնել է չծխող աշխատակիցներից մեկը։ Ընկերության ղեկավարությունը դիտարկել է նրա բողոքն ու պարզել, որ դժգոհությունը միանգամայն հիմնավորված է. ընկերության գրասենյակները գտնվում են 29-րդ հարկում, իսկ ծխելու համար նախատեսված վայրը՝ նկուղում, այսինքն ամեն անգամ ծխելը տևում է առնվազն 15 րոպե։
Ընկերության 120 աշխատողներից 30-ն արդեն օգտվել են առաջարկից և ուղևորվել հանգստի։ Բացի այդ, 4 աշխատակիցներ թողել են ծխելը։










































