Սպիտակ տունը Նյու Յորքի ահաբեկչությունն իրականացնողին՝ ծագումով Ուզբեկստանից Սայֆուլլո Սայիպովին անվանել է թշնամու զինվոր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրա՞ստ է ինքը բնութագրել Սաիպովին որպես «թշնամու կողմից մարտական գործողությունների մասնակից»։
«Կարծում եմ՝ մենք լիովին կարող ենք դիտարկել նրան որպես թշնամու կողմից մարտական գործողությունների մասնակից»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Սանդերսի խոսքով՝ պաշտոնապես նման կարգավիճակ Սայիպովին չեն վերագրել։
Հարձակվողի բեռնատարում հայտնաբերել էին գրություն այն մասին, որ ինքը հարձակումն իրականացնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անունից։









































