Հայդի Քլումն արդեն 18 տարի անընդմեջ կազմակերպում է Հելոուինյան երեկույթներ և իր հյուրերին յուրատեսակ վարպետության դասեր է տալիս, թե ինչպես պետք է ոչ պարզունակ կոստյումներ պատրաստել: Այդ երեկույթներին նա արդեն հանդես է եկել Ջեսիկա Ռեբիտի Լեդի Գոդիվոյի, արյունարբու Կալի աստվածուհու, 90-ամյա նրբագեղ պառավի կերպարներով: Այլ խոսքով ասած՝ մոդելի երևակայությունը սահման չի ճանաչում, գրում է glavcom-ը:
Այս տարի Հայդին որոշել է կրկին զարմացնել: Այս տարվա կոստյումի համար պլաստիկ գրիմի մասնագետները ստիված են եղել շատ չարչարվել, քանի որ Հայդին մարմնավորել է Մայքլ Ջեքսոնին և վերստեղծել Thriller տեսահոլովակը:
Հետաքրքրականն այն է, որ միայն գրիմով չի բավարարվել, յուրացրել է նաև լեգենդար պարը տեսահոլովակից, որը նրա հետ Նյու-Յորքի Magic Hour Rooftop Bar & Lounge մուտքի մոտ, որտեղ տեղի է ունեցել երեկույթը, պարել է սարսափազդու զոմբին:

































































