Պետբյուջեից պետք է երևա, որ խորհրդարանական կառավարման ենք անցնում, բայց ես դա չեմ տեսնում, խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Որտե՞ղ է փոփոխությունը երևում։ Ճիշտ է, նախագահի աշխատակազմի կրճատում կա, այդ կրճատված գումարներն ո՞ւր են գնացել խորհրդարանական կառավարման երկրում։ Իմ պատկերացմամբ՝ մեծ մասը գործադիր իշխանություն է գնացել, բայց ես չեմ տեսնում, որ գումար է եկել խորհրդարան», – ասաց Մարուքյանը։







































