Կատալոնիայի տեղական կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելգիա է ժամանել իր անձի դեմ ուղղված տարատեսակ սպառնալիքներից խուսափելու համար եւ կվերադառնա, եթե իրեն «երաշխիքներ» տրամադրեն:
Պուչդեմոնը պարզաբանել է, որ ներկա պահի դրությամբ նման «երաշխիքներ» իրեն չեն տրամադրվել:
Ավելի վաղ կատալոնական տեղական կառավարության ղեկավարը ասել էր, որ Կատալոնիայում այս տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք տեղական խորհրդարանի ընտրություններին վերաբերվում է որպես մարտահրավերի:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի տեղական խորհրդարանը հռչակեց մարզի անկախության եւ Իսպանիայի կազմից դուրս գալու մասին, որից հետո Իսպանիայի Սենատը հաստատեց երկրի սահմանադրության155-րդ հոդվածի կիրարկումը, որը իրավունք է տալիս Մադրիդին ուղիղ կառավարում հաստատել ինքնավարության տարածքում:
Նշենք, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հեռացրել է Կառլես Պուչդեմոնին եւ տեղական կառավարության` ժեներալիտետի անդամներին իրենց զբաղեցրած պաշտոններից:









































