Հայկական կողմը խիստ անցանկալի և սխալ է համարում Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ենթակայությունից դուրս գալը:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, այս մասին, ամփոփելով համաժողովի արդյունքները, ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Վեհաժողովին մասնակից 12 երկրները վեհաժողովից առաջ երեք մշտական հանձնաժողովներում նիստեր են անցկացրել, որոնց մասնակցել են նաև ՀՀ պատվիրակության անդամները։









































