Պատմության մեջ աճուրդում վաճառված ամենաթանկ ժամացույցը դարձել է Rolex Oyster Cosmograph Daytona Ref. 6239-ը, որը պատկանել է դերասան և ավտոարշավորդ Փոլ Նյումանին։ Այն իրացվել է Նյու Յորքում Phillips աճուրդի տան կողմից ռեկորդային բարձր՝ 17.8 մլն դոլար արժեքով։ Այս մասին հայտնում է Bloomberg –ը՝ հղում անելով աճուրդի տանը։

Լոտի մեկնարկային արժեքը կազմել է 1 մլն դոլար։
Նյումանի անունը կապված է այդ նմուշի հետ 1972 թվականից, այդ ժամանակ՝ նրա մրցարշավային կարիերայի սկզբում, ժամացույցը նրան նվիրել է կինը՝ հայտնի դերասանուհի Ջոան Վուդվորդը։ Ժամացույցի հակառակ կողմում փորձագրված է «Drive Carefully Me»։







































