«Օրենքով նույնիսկ սահմանված չէ, թե ով է նշանակում Գլխավոր շտաբի պետին»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի կառուցվածքը, որ տեղափոխվել է այս օրենք, իրեն չի արդարացրել. «Մեր Գլխավոր շտաբի և նրանց պետերի հասցեին անընդհատ հնչել են կոռուպցիայի մեղադրանքներ, անընդհատ որոշակի սկանդալային իրավիճակներ»:
Պատգամավորի կարծիքով՝ այստեղ ոչ թե անձնական խնդիր կա, այլ ինստիտուցիոնալ հակակշիռների շատ էական պակաս կա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































