Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս Սարգիս Բալդարյանը անդրադառնալով տարկետման տրամադրման կարգի փոփոխությանը հավաստիացրեց, որ շարժման մարտավարությունը որոշելու են մասնակից ուսանողները: Այնուհետև հայտնեց, որ սկզբում բաց նամակ են հղել պաշտոնատար անձանց, այնուհետև տեղեկատվական արշավ ծավալել ուսանողության շրջանում:
Ըստ նրա՝ այս օրինագծի ընդունումը ծանր հարված կհասցնի Հայաստանի մտավոր պոտենցիալին:









































