Կալիֆորնիայի իշխանությունները հայտարարել են, որ նահագում անտառային հրդեհներից վնասը հասնում է 1 մլրդ դոլարի, փոխանցում է AP գործակալությունը։
Տարերային աղետն ամբողջովին ոչնչացրել է առնվազն 7000 շինություն։ Հրդեհների զոհն է դարձել արդեն 42 մարդ, որից 22-ը գրանցվել են Սոնոմա շրջանում։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերծությունների մասշտաբները և վնասի չափը կարող են մեծանալ։























































