Իրաքի կառավարությունն ու նավթաարդյունահանման հարցերով նախարարությունը հաստատել են Քիրկուկ նահանգի նավթագազային ենթակառուցվածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ստանալը։ Այս մասին ասվում է գերատեսչության ղեկավար Ջաբար ալ-Լաիբիի հայտարարությունում։
Նախարարը նշել է Բաղդադի վերահսկողության տակ Քիրկուկի վերադարձմանն ուղղված իրաքցի զինվորականների գործողությունների կարևորությունը։
«Քիրկուկ նահանգի բոլոր օբյեկտները, այդ թվում նավթահանքները, պոմպակայանները և նավթատարներն անցել են նավթաարդյունահանման հարցերով նախարարության վերահսկողության տակ»,-նշել է ալ-Լաիբին։
Նրա խոսքով՝ հանքերի նկատմամբ վերահսկողության վերականգնումը թույլ կտա իրագործել Քիրկուկում արդյունաբերության զարգացման ծրագրերը և միջազգային ներդրումներ ներգրավել։
Նախարարը նշել է, որ միջազգային մի ընկերության հետ համագործակցությամբ Իրաքը ծրագրում է մեծացնել նահանգում նավթի արդյունաբերությունը մինչև օրական 1 մլն բարել։
Իրաքյան իշխանությունները խոստացել են ժողովրդին պահպանել նրա անվտանգությունն ու շահերը։