NBC News հեռուստաալիքը պարզել է, թե ինչի համար է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախագահ Դոնալդ Թրամփին «բթամիտ» անվանել, չնայած երկուսն էլ հերքել են այդ փաստը։
Աղբյուրները պատմել են հեռուստաալիքին, որ Պենտագոնում հանդիպման ժամանակ Թրամփն ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մոտ գաղափար է հնչեցրել ԱՄՆ միջուկային զինանոցը 10 անգամ մեծացնելու վերաբերյալ։ Այդպես է նա մեկնաբանել երկրում միջուկային զենքի կրճատում պատկերող աղյուսակով սլայդը։
Հանդիպմանը ներկա են գտնվել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ շտաբերի պետերի կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր շտապել են բացատրել նախագահին նման քայլի իրավական և գործնական դժվարությունները, ինչպես նաև անիմաստությունը։
Նրանց խոսքով՝ այսօր ԱՄՆ-ն ունի ավելի մեծ ռազմական հզորություն, քան անցյալում, երբ երկիրն ունեցել է ավելի լայն միջուկային զինանոց։





































