Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու մահապարտներ պայթեցրել են իրենց ոստիկանական բաժանմունքի մոտ։ Դրանից րոպեներ անց ևս մեկ ահաբեկիչ ինքնապայթեցում է իրականացրել տեղի շուկայի մուտքի մոտ։
Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնում է, որ ահաբեկչությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։









































