Friday, 03 07 2026
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Առուշ Առուշանյան. Թե որքանով է կարողացել Խաչատրյան Սուրիկն իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ

«Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Սյունիիք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր վերաբերյալ դիտարկումներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով քաղաքապետի պաշտոնում Առուշանյանի ժամանակավոր նշանակմանը և առաջիկա առաջադրմանը, նախ հայտարարել էր, որ ոչ մի պարագայում չի պաշտպանի նրա թեկնածությունը, ապա Առուշանյանի նշանակումը համեմատել էր սովետի տարիների մի նշանակման հետ, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին նշանակել էին քաղխորհրդի նախագահ:

«Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապագա ծրագրերին և հանրության վստահությանը, պետք է ասեմ, որ հպարտ եմ նրանով, որ իմ համաքաղաքացիները հենց ինձ են վստահում և ինձ հետ են կապում մեր համայնքի զարգացման հեռանկարները: Սա է մեր թիմի համար ամենամեծ գնահատականը: Ես աշխատելու եմ բոլորի համար, լինելու եմ համայնքապետ բոլորի համար, իսկ թե ինչպիսի արդյունավետություն կունենա մեր աշխատանքը՝ ցույց կտա մոտակա ժամանակը»,- մեզ հետ զրույցում հավելեց Առուշանյանը։

Նշենք, որ Առուշանյանի և Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները վաղուց լարված են: Երեք տարի առաջ Խաչատրյանի մերձակա շրջապատի անձանցից մեկը ծեծի էր ենթարկել Առուշանյանին պատկանող խանութի աշխատակիցներից մեկին, և Առուշանյանը ոստիկանությունում տվել էր Դերենիկ Ղևոնդյանի անունը՝ ասելով, որ նա ծեծի է ենթարկել աշխատողներից մեկին: Դերենիկ Ղևոնդյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:

Առուշ Առուշանյանը, սակայն, մեզ հետ զրույցում հորդորեց անցյալը չփորփրել։ «Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել: Կարծում եմ՝ անցյալը փորփրելու կարիք չկա. կարևորն այն է, որ այսօր արդեն մեր համայնքում գործարարության զարգացման ու ներդրումների համար առողջ և արդար, բարիդրացիական մթնոլորտ է ստեղծված»,- ասաց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նշենք, որ Գորիսում նոյեմբերի 5-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Առուշ Առուշանյանը առաջադրվելու է ՀՀԿ-ի կողմից և, ըստ ամենայնի, լինելու է միակ թեկնածուն։ Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, մրցակիցներ կունենա՞ք, թե՞ Ձեզ համարում եք արդեն հաղթած թեկնածու։ «ԱԺ ընտրությոններին ստացել եմ շուրջ 7000 քվե՝ արժանանալով գորիսեցիների վստահությանը: Կարող եմ ասել, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո Գորիսում շոշափելի փոփոխություններ կան: Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում մեր համաքաղաքացիների վստահությունն ու հավատը ապագայի նկատմամբ ավելի են մեծանում: Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններին առավել լավ արդյունքներ են լինելու»,- եզրափակեց Առուշ Առուշանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում