Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Հոկտեմբերի 27-ի բացահայտման վերաբերյալ Էդուարդ Գրիգորյանի հայտարարությունը շոու է

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին, փաստեր ու փաստաթղթեր հրապարակել։ Դրանից հետո Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, դիմել է իրավաբաններին իրեն օգնելու և Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար: Բախշյանը նաև հայտարարել էր, որ պատրաստ է գնալ մինչև վերջ, միայն թե իր կողքին կանգնող լինի։

Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կատարելու համար 15 տարի անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը, Էդուարդ Գրիգորյանի հայտարարությունները շոու է համարում՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։

Արթուր Այվազյանի խոսքով՝ նույն Էդուարդ Գրիգորյանը և մյուսները բազմաթիվ այլ առիթներ են ունեցել՝ թեկուզ նախաքննության կամ դատաքննության փուլում, դրանից հետո, այդ փաստերը հրապարակելու, ճշմարտությունը պատմելու, բայց չեն արել։

«Էդուարդ Գրիգորյանի անձի վերաբերյալ ես չեմ ուզում դատողություններ անել։ Իմ կարծիքով՝ անձինք, ովքեր կատարել են այդ արարքը, պետք չէ դրա մասին խոսեն 20 տարի հետո, քաղաքական իրավիճակներից բխող ժամանակահատվածում։ Խոսել դրա մասին ժամանակ առ ժամանակ և ոչինչ չասել՝ ճիշտ չէ։ Սա ավելի շատ քաղաքական դիվիդենդներ շահելու, քաղաքական բուն գործընթացներից շեղելու բնույթ է կրում։ Ինչ-որ իրադարձությունների շուրջ խորհրդավորության շղարշ ստեղծելը դարձել է նոր քաղաքական գործելաոճ այս իշխանությունների համար, որը ինձ դուր չի գալիս։ Հոկտեմբերի 27-ը չափազանց լուրջ խնդիր է, որին մատների արանքով նայելը ընդունելի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Այվազյանը։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում