Իրավապաշպան Վարդան Հարությունյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունների մեղքով է, որ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունը հայաստանյան լրատվամիջոցներից պահանջում է՝ Չեխիայում Ռուբեն Թաթուլյանի (մականունը՝ Ռոբսոն) ձերբակալման մասին տեղեկատվությունը հեռացնել:
«Վերջին տարիների քաղաքականության պատճառով մեր իշխանությունները Հայաստանը դրել են այնպիսի վասալային վիճակի մեջ, որ ռուսները իրենց այդպիսի բաներ են թույլ տալիս: Այստեղ մեղավորը ռուսները չեն, մեղավորը մեր իշխանություններն են՝ իրենց ծառայամտությամբ: Լրատվամիջոցի գործն է, թե ինչ կանի, բայց իրավիճակի պատասխանատուները իշխանություններն են»,- շեշտեց նա:
Վարդան Հարությունյանը ծառայամտություն, ստրկամտություն է համարում նաև ռուսաց լեզվի հայեցակարգ ունենալու որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































