Պապարացիներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել Բեյոնսե-Ջեյ Զի աստղային զույգին իրենց երկվորյակների հետ: Մինչ այդ նրանք միայն մեկ անգամ նորածինների՝ Ռումիի և Սերայի լուսանկարը տեղադրել էին իրենց պաշտոնական կայքում:
Աստղային ընտանիքին նկատել են Նյու Յորքում ուղղաթիռային թռիչքահրապարակից դուրս գալիս: Սկզբում դուրս է եկել Բեյոնսեն, նրա հետևից՝ ամուսինը, որը ձեռքում բռնել է երկվորյակների զամբյուղը:
Բեյոնսեն և Ջեյ Զին, բացի երկվորյակներից, մեծացնում են նաև իրենց հինգամյա դստերը՝ Բլու Այվի Քարտերին:











































